Էրդողան. «Առանց ԼՂ հարցի կարգավորման՝ Թուրքիայի Մեծ ազգային ժողովից դրական պատասխան չի լինի»
7or.am. 18-5-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առանձնազրույցից հետո հանդիպել են լրագրողների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորան՝ Էրդողանն ասել է, թե իրենց դիրքորոշումն այս հարցում երբք չեն փոխել։
-Շվեյցարիայիում ստորագրված պայամնավորվածությունը, որը մենք անվանում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կրգավորում, ներկա պահին «սառեցվել» է հենց Հայաստանի կողմից։ Մեզ մոտ, ինչպես բոլորդ գիտեք, այդ աշխատանքը հանձնարարված է խորհրդարանին։ Միևնույն ժամանակ, կարգավորման գործընթացին միտված արձանագրությունների հետ կապաված՝ մեզ մոտ շատ բաց և հստակ ձևակերպում կա։ Մենք ասել ենք, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, առանց շրջանների հետ կապված հարցի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների լուծման՝ Թուրքիայի Մեծ ազգաին ժողովից դրական պատասխան չի լինի։ Դա բաց է և պարզ։ Մենք դա ասել ենք, բացատրել ենք այդ ամենը Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահներին։ Նրանք այս ուղղությամբ պետք է շատ ավելի աշխույժ լինեն, բացատրեն Հայաստանին այս հարցի նշանակությունն ու կարևորությունն։ Դրա համար մենք մեր օրակարգում ընդգրկեցինք նաև Մադրիդյան հարցը, բայց այսօր Հայաստանի կողմից նուրբ մոտեցում չենք տեսնում այս հարցի վերաբերյալ։ Ինչպես ձեզ հայտնի է, չնայած նրան, որ Սոչիում տեղի ունեցած հանդիպումից 4 ամիս է արդեն անցել, բայց որևէ տեղաշարժ չկա,-հավելել է նա։Tuesday, May 18, 2010
Էրդողան. «Առանց ԼՂ հարցի կարգավորման՝ Թուրքիայի Մեծ ազգային ժողովից դրական պատասխան չի լինի»
7or.am. 18-5-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առանձնազրույցից հետո հանդիպել են լրագրողների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորան՝ Էրդողանն ասել է, թե իրենց դիրքորոշումն այս հարցում երբք չեն փոխել։
-Շվեյցարիայիում ստորագրված պայամնավորվածությունը, որը մենք անվանում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կրգավորում, ներկա պահին «սառեցվել» է հենց Հայաստանի կողմից։ Մեզ մոտ, ինչպես բոլորդ գիտեք, այդ աշխատանքը հանձնարարված է խորհրդարանին։ Միևնույն ժամանակ, կարգավորման գործընթացին միտված արձանագրությունների հետ կապաված՝ մեզ մոտ շատ բաց և հստակ ձևակերպում կա։ Մենք ասել ենք, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, առանց շրջանների հետ կապված հարցի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների լուծման՝ Թուրքիայի Մեծ ազգաին ժողովից դրական պատասխան չի լինի։ Դա բաց է և պարզ։ Մենք դա ասել ենք, բացատրել ենք այդ ամենը Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահներին։ Նրանք այս ուղղությամբ պետք է շատ ավելի աշխույժ լինեն, բացատրեն Հայաստանին այս հարցի նշանակությունն ու կարևորությունն։ Դրա համար մենք մեր օրակարգում ընդգրկեցինք նաև Մադրիդյան հարցը, բայց այսօր Հայաստանի կողմից նուրբ մոտեցում չենք տեսնում այս հարցի վերաբերյալ։ Ինչպես ձեզ հայտնի է, չնայած նրան, որ Սոչիում տեղի ունեցած հանդիպումից 4 ամիս է արդեն անցել, բայց որևէ տեղաշարժ չկա,-հավելել է նա։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment