Saturday, May 1, 2010

Թուրք պատմաբանը երազում է Թուրքիայում տեսնել Հայոց ցեղասպանության ուրացման պաշտոնական տեսակետ

Haynews.am . 30-4-2010- Ինչպես փոխանցում է թուրքական Beyazgazete թերթը, Թուրքիայի պատմագիտական խորհրդի հայկական հետազոտությունների բաժնի պետ դոկտոր-պրոֆեսոր Քեմալ Չիչեքը «Քոջաթեփե» համալսարանում կազմակերպված խորհրդակցության ժամանակ անդրադարձել է հայկական հարցին` նշելով, որ Թուրքիան այս հարցում պաշտոնական տեսակետ չունի: Վերջինս նշել է, որ վատ է, որ Թուրքիան հայկական հարցում պաշտոնական տեսակետ չունի և ավելացրել, որ ավելի լավ է` որևէ տեսակետ լինի, թեկուզ վատ, սակայն լինի: Թուրք պատմաբանը շարունակել է. «Մեզանից այժմ ներողություն են սպասում: Բայց արդյո՞ք այդ ներողությունից հետո հայերն ու թուրքերը կբարեկամանան: Ո\'չ: Ես Հայաստանում եղել եմ, և այնտեղ պետական մակարդակով մշակված պաստառներ են կախված, որոնցում գրված է «Ճանաչի’ր Ցեղասպանությունը, վճարի’ր փոխհատուցումը»: Այս ամենից հետևում է, որ ներողություն խնդրելուն հաջորդելու է հայերի փոխհատուցում պահանջելը»:

No comments: