Wednesday, July 28, 2010

«ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքան դեռ չի հասունացել».Գերմանիայի ԱԳՆ

HayNews.am. 28-7-2010- Գերմանիայի փոխկանցլեր և արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն Ստամբուլ կատարելիք իր այցի նախօրեին հայտարարել է, որ ներկայումս Թուրքիան դեռ բավարար չի հասունացել Եվրամիություն մտնելու համար. «Եթե Թուրքիայի անդամակցության հարցը որոշվեր հիմա, ապա Թուրքիան չէր համարվի Եվրամիություն մուտք գործելու համար պատրաստ»: Վեսթերվելլեն միաժամանակ ընդգծել է` «կարևոր է, որ Թուրքիան շարունակի պահպանել իր կողմնորոշումը դեպի ԵՄ»: Գերմանիայի արտգործնախարարի կարծիքով` նրանք, ովքեր գտնում են, թե Թուրքիան պատրաստ է հիմա անդամակցել Եվրամիությանը, սխալվում են. «Հիմա կարևորը Թուրքիային չնեղացնելն է և ցույց տալը, որ մենք նրան անուշադրության չենք մատնում»:

No comments: