Thursday, July 15, 2010

Առաջին կիսամյակում ծնունդներն ավելացել են, մահվան դեպքերը` կրճատվել

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի հանրապետությունում գրանցվել է 21.198 ծնունդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմաը այս թիվն աճել է, 2009-ի վեց ամիսներին ծնունդների թիվը 20.124 է եղել: Համաձայն ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ներկայացրած տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 8.730 ամուսնության, 1.552 ամուսնալուծության դեպքեր` 2009թ-ի նույն ժամանակաշրջանի 8.866 ամուսնությունների և 1.501 ամուսնալուծության դեպքերի համեմատությամբ: Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել հայրության որոշման 6.722 դեպք` նախորդ տարվա նույն ժամակամիջոցի 6.538-ի դիմաց, որդեգրվել է 66 երեխա` նախորդ տարվա 60-ի համեմատությամբ: 2010թ առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 14.447 մահվան դեպք`2009թ-ի նույն ժամանակաշրջանի 14.465 դեպքի դիմաց:

No comments: