Tuesday, July 13, 2010

Ամերիկյան ներդրողները Հայաստանում փնտրում են քաղաքական կայունություն, առողջ պայմաններ եւ անկախ դատարաններ

News.am. 13-7-2010- Հայաստանում արտասահմանյան ներդրողների համար բավականին լավ պայմաններ են ստեղծվել: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Նրա կարծիքով՝ ամերիկյան կամ այլ արտասահմանյան կազմակերությունները սովորաբար արտասահմանում ներդրումներ կատարելիս ընտրություն են կատարում երկրների միջեւ: «Դա քաղաքականության վարման մի տեսակ է, որը ԱՄՆ-ի համար ընդունելի չէ»,- ասաց Յովանովիչը՝ ընդգծելով, որ առաջնահերթ է ընտրություն կատարել ոլորտների միջեւ, այլ ոչ թե երկրների։ Յովանովիչն ասաց, որ սովորաբար ներդրողները փնտրում են տնտեսական առողջ պայմաններ, քաղաքական կայուն վիճակ, թափանցիկություն, անկախ դատարաններ: «Հենց այս ամենն է, ինչ մենք փորձում ենք կառուցել ՀՀ կառավարության եւ հայ ժողովրդի հետ միասին»,- ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը:

No comments: