Ուղեգիծ ժառանգության
Հայաստանի և հայ ժողովրդի բանաձը
1. Հայրենիքն ու հայրենյաց ժառանգությունը մեկն է եւ անբաժանելի:
2. Հինավուրց հայրենիքի մի անկյունում հռչակված ինքնիշխան Ազգ-պետությունը ճանաչում է հանրապետական Թուրքիային ու նրա ամբողջականությունը' ենթակա 1920թ. նոյեմբերին ԱՄՆ նախագահական կնիքով հրապարակված Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին: Դրանից ածանցվող' երկկողմանի բոլոր խնդիրների համալիր ու վերջնական կարգավորումը առարկայական նախադրյալ է Արցախի հիմնահարցի, ինչպես նաեւ ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների արդարացի ու վճռորոշ հանգուցալուծման համար: Ցեղասպանության եւ հայրենազրկման ոճիրը' ինչպես ու երբ էլ իրականացված եւ միջազգայնորեն սահմանված լինի, չունի վաղեմության ժամկետ:
3. Ազգ-պետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր սահմանադրական սահմաններով, ինչպեսեւ այն հանրապետական Ադրբեջանի ամբողջականությունը, ով եւս ճանաչում է թե՛ Արցախի Հանրապետությունը եւ թե՛ Շահումյանի, Գետաշեն-Մարտունաշենի, Արծվաշենի ու Նախիջեւանի պատմական բնօրրանների' բռնազավթումից ազատագրման ենթակա լինելը: Տարածքային ոչ մի այլ ճշգրտում չի դիտարկվի կամ կիրարկվի, քանի դեռ վերոհիշյալը չի մտել ամբողջական ուժի մեջ:
4. Ազգ-պետությունը ճանաչում է հանրապետական Վրաստանին' որպես դրկից կարեւոր պետություն, ով իր հերթին գիտակցում է, որ Ջավախքը թե՛ հայրենի ժառանգության անքակտելի մաս է, թե՛ երկուստեք անվտանգության հանգույց: Նրանց փոխադարձ հարաբերության հետագա բնույթը կպայմանավորվի ձեռնարկված այն քայլերի արդյունավետությամբ, որոնք կարտացոլեն այս գիտակցումը, ինչպես նաեւ կապահովեն վրացահայ համայնքի ու իր հաստատությունների հիմնարար ազատությունները:
5. Ազգ-պետությունը հարգում է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպական Միության ու Միացյալ նահանգների գործընկերությունը եւ ակնկալում է նրանց հարգանքն իր բացարձակ ինքնիշխանության ու ժառանգության լիիրավ ամբողջականության նկատմամբ:
6. Ազգ-պետությունը' Արարատի նախաշեմին եւ սփյուռքում, ճանաչում է, որ վերը եւ ստորեւ ամրագրված դրույթների նախահիմքը իր իսկ անմիջական ու համապարփակ վերափոխումն է արդի, ժողովրդավար, ինքնավստահ Հանրապետության, որտեղ իշխում է օրենքը, հարգվում են իրավունքները, բացառվում է քաղաքական բանտարկյալների առկայությունը, եւ քաղաքացին է գերագույն իշխանությունը: Արդարություն աշխարհում' ենթադրում է նախեւառաջ արդարություն տանը:
7. Իբրեւ ուղղակի հետեւանք եւ հանուն գալիք սերունդների, Ազգ-պետությունը երախտագիտությամբ արձանագրում է իր բոլոր նախագահների, քաղաքացիական ու ռազմական պաշտոնյաների, շարքային հայրենասերների մատուցած ծառայությունները' միաժամանակ պահանջելով, որ նրանցից ամեն մեկը հավասարապես կանգնի օրենքի իշխանության առջեւ: Այն տարածքները, կալվածքները, ձեռնարկությունները, պատեհություններն ու մարդկային կյանքերը, որոնք նրանց պաշտոնների չարաշահմամբ մինչ այժմ սեփականվել, ունեզրկվել կամ զոհաբերվել են, պետք է փոխհատուցվեն միեւնույն օրենքի խստագույնս կիրառմամբ:
8. Հարկ է, որ Հայաստանն ու նրա ժողովուրդը երկար պատմության մեջ առաջին անգամ հրատապ կարգով կենսակոչեն նախագահական եւ օրենսդիր մարմնի ճշմարիտ ընտրություններ, դրանով իսկ' դատական իրապես անկախ իշխանություն: Ապա թե ոչ' գոյություն չունի ո՛չ ազգային օրակարգ, ո՛չ էլ պարզորոշ ճակատագիր, ուստիեւ' մեր իրավատիրությունն արդեն իսկ եւ առհավետ մսխված է:
9. Ազգ-պետությունը, նրա յուրաքանչյուր քաղաքացին եւ ուրիշ ոչ մեկը' առանց պատրվակի կամ բացառության, պատասխանատու են իրենց հավաքական ապագայի էջքերի ու մաքառումների համար:
«Ժառանգություն» կուսակցությունTuesday, July 13, 2010
«Ժառանգություն» կուսակցության ընդունած հռչակագիր-բանաձևը

«Ժառանգություն» կուսակցություն
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment