Tert.am. 6-9-2010- ՄԱԿ–ում սեպտեմբերի 7–ին կքննարկվի ադրբեջանական բանաձևի նախագիծը, որտեղ Հայաստանը ներկայացված է որպես «զավթիչ»։
Չի բացառվում, որ Ռուսաստանը և ԱՄՆ–ն «կողմ» քվեարկեն ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի գալիք նստաշրջանի ժամանակ քննարկվելիք «ադրբեջանական օկուպացված տարածքներում» ստեղծված իրավիճակի մասին փաստաթղթին, որը քննարկումները ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդ տեղափոխելու հնարավորություն է ստեղծում։ Այս մասին, Эхо–ի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի քաղաքական իննովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն։ Նա հիշեցրել է, որ բանաձևի տեքստում շեշտը դրվում է մարդու իրավունքների, մասնավորապես՝ ադրբեջանցի փախստականների՝ ԼՂ վերադարձի վրա։
Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ–ի ընդունած թվով 5-րդ բանաձևը, ըստ նրա, լավ իրավական բազա կարող է հանդիսանալ ԼՂ հիմնահարցի ուժային լուծման, ինչպես նաև տարածաշրջանից հայկական ուժերի վտարման համար։
Խոսելով սանկտպետերբուրգյան համաձայնագրերի մասին՝ քաղաքագետն ասել է, որ դրանց էությունը ԼՂ հիմնահարցի սառեցումն է, «այսինքն՝ պաշտոնապես սառեցնել հակամարտությունը, այնուհետև հասնել այդ փաստի հաստատմանը Ադրբեջանի կողմից, ապա այդ լուրի տարածումը Եվրոպայով մեկ և Եվրոպայի կողմից այդ վարկածի ընդունումը, ինչի արդյունքում Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ղեկավար դեր կստանձնի։ Իսկ Ադրբեջանը, բնականաբար, դրան չի համաձայնի»։
«Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ–ն, Ռուսաստանը և Ֆրանսիան ցանկանում են շտապ զբաղվել Իրանի հարցով, այդ պատճառով ձգտում են սառեցնել ԼՂ հակամարտությունը»,– պարզաբանել է Ահմեդօղլուն։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment