Wednesday, September 15, 2010

Այսօր հայտնի կդառնա «Հրանտ Դինք» մրցանակակրի անունը

Panorama.am.15-9-2010- Այսօր ուշ երեկոյան, «Ագոս» թերթի նախկին խմբագրապետ, հրապարակախոս Հրանտ Դինքի ծննդյան տարեդարձի օրը, Ստամբուլի Ճեմալ Րէշիտ Րէյ համերգասրահում տեղի է ունենալու «Հրանդ Դինք հիմնադրամի» միջազգային երկրորդ մրցանակաբաշխության արարողությունը, հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Ստամբուլից:
Մրցանակը շնորհվելու է նրանց, ովքեր աշխատում են հանուն այն աշխարհի, որն ազատ է ռասսայական խտրականությունից, բռնություններից, ովքեր հանուն իրենց գաղափարախոսության վտանգում են կյանքը, խոսում խաղաղության լեզվով և, գործելով նման կերպ, քաջալերում և ոգևորում են մյուսներին։
Հրանտ Դինքի անվան հիմնադրամի նպատակն է այդ մրցանակաբաշխության միջոցով հիշեցնել բոլորին, ովքեր պայքարում են հանուն իրենց գաղափարների, որ իրենց ձայնը լսելի է, աշխատանքը՝ տեսանելի, և որ նրանք միայնակ չեն։

No comments: