Տուրիզմը զարգացնում են, բայց սահմանը փակ են պահում
«ԱԶԳ», 18-09-2010- Երեկ Թուրքիայում գտնվող մեր լրագրողական փոքրիկ խումբը` 11 հոգի կազմով, ժամանեց Անկարա: Ի տարբերություն Ստամբուլի, որտեղ միայն Իսիկլալ կենտրոնական փողոցում օրական հարյուր հազարավոր մարդիկ են անցնում, մանավանդ երեկոյան, այստեղ ողջ փողոցն այնքան լի է մարդկանցով, որ դժվարությամբ ես ճանապարհ բացում քայլելիս: Անկարան հանգիստ, վարչական քաղաք է` առավել զուսպ հագնված մարդկանցով, իսկ քչաթիվ տուրիստները պարզապես աչք են ծակում:
Ամենուր մեր հանդիպումներում թուրքական տեսակետներն աչքի էին ընկնում դիվանագիտական-խորամանկ բովանդակությամբ, հայտնի ու այսպես ասենք` «ֆուտլյար» կարգախոսներով, որոնք երբեք չեն թողնում թուրք պաշտոնյաներին ու անգամ լրագրողական ազատ մասնագիտության տեր մարդկանց շեղվել թուրքական կառավարական տեսակետներից: Բացառություն չէր նաեւ երեկվա մեր հանդիպումը տուրիզմի եւ մշակույթի նախարար Էրթուրու Գյունայի խորհրդական Իսմեթ Յըլմազի հետ: Վերջինս բարեհաճ ժպիտով մեզ փոխանցեց իր երկրի` տվյալ ոլորտային հաջողությունները. Թուրքիան տարեկան 22 մլն դոլար եկամուտ ունի տուրիզմից, դեռ 2021 թվականին էլ ծրագրված է այդ թիվը 50 մլն դոլարի հասցնել: Մի օգուտ էլ ունեն տուրիզմից թուրքերը` իրենց երկիրը ճանաչելի են դարձնում ողջ աշխարհում, համենայն դեպս Յըլմազը համոզված էր, որ Թուրքիայում մեկ անգամ եղած մարդու կարծիքն այդ երկրի մասին էականորեն տարբերվում է Թուրքիա չայցելած մարդուց: Թուրքիան տուրիզմի զարգացման մակարդակով աշխարհում առաջին յոթնյակի մեջ է, ու պետությունը խնդիր է դրել խցկվել առաջին հնգյակ: Խորհրդականը հատուկ շեշտեց, թե տուրիզմի ներկա մակարդակն ապահովում են չորս քաղաքներ` Ստամբուլը, Անթալիան, Կապադովկիան, Մուղլարը, ու հետո էլ հայերիս էր լսեցնում, թե Կարսը, Ուրֆան, Դիարբեքիրը, Տրապիզոնը ոչ մի դեր չունեն այս գործում: Նա նորից հիշեց Թուրքիայի «Զրո պրոբլեմ հարեւանների հետ» կարգախոսը: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին էլ հպարտանալով ասաց, թե վերջին հարյուր տարվա մեջ առաջին անգամ արարողություն է լինելու այնտեղ, որ հոյակապ վերականգնված է եկեղեցին` մի տեսակ երեսներիս տալով, քանի որ լրագրողներս պետք է իմանանք, որ Թուրքիան շատ չնորոգված մզկիթներ ունի, բայց Ս. Խաչ է նորոգում: Երբ խոսքը հասավ առանց խաչ պատարագին` այս Յըլմազը նկատեց, թե ուսումնասիրել են` վերջին հարյուր տարում խաչ չի եղել, դրա համար էլ գմբեթն արդեն առանց խաչի է նորոգվել, խաչ տեղադրելու համար գմբեթի վրա հատուկ աշխատանքներ պետք է տարվեն, գմբեթը պետք է հարմարեցվի: Տողերիս հեղինակը հիշեցրեց` վերջին հարյուր տարում խաչ չի եղել, քանի որ հայերի տեղահանության ժամանակ հենց թուրքերն են խաչը հանել. «Չէ, չէ, չէ, տեղահանության ժամանակ մարդիկ տուժեցին, բայց շենքերին ձեռք չեն տվել», չքմեղացավ նախարարի խորհրդականը: Մի խոսքով` նա պնդում էր վերջին շրջանի հայտնի թուրքական տեսակետը` նորոգել ենք էլ, խաչը մի օր կտեղադրվի, հնարավոր է հետո այլ առիթներով էլ ժամերգություն լինի:
«Ազգի» այն հարցին, թե խոսում եք տուրիզմից, հարեւանների հետ զրո պրոբլեմից, իսկ սահմանները փակ եք պահում, հայ-թուրքական արձանագրություններն էլ տորպեդահարեց թուրքական կողմը, Յըլմազը համաձայնեց, որ սահմանն, այո, պետք է բացվի, բայց մենք էլ` հայերս դրա համար քայլ չենք անում` չենք հանում մեր զորքերը Ադրբեջանի տարածքներից: Դիտարկմանը, թե երրորդ երկրի հետ կապված Թուրքիան փաստորեն նախապայման է դնում երկու երկրների հարաբերությունների զարգացման ճանապարհին, հնչեց անկեղծ պատասխան. դիմացն ընտրություններ են, ժողովուրդը պետք է իշխանությանը հավատա, եւ իրենց այդպիսի պահանջը ժողովրդի սրտով է: Ու դեռ հանդիպման ավարտին էլ մեզ խորհուրդ տվեց պատերազմներից հեռու մնալ` պատերազմը ժողովուրդներին որեւէ լավ բանի չի բերում: Թող այդ խորհուրդը եղբայր պետության պաշտոնյաների հետ հանդիպելիս Յըլմազը տա ադրբեջանցիներին` նրանք են ամեն օր իրենց հայտարարություններով կռիվ-կռիվ խաղում: Իսկ թուրքական «դիվանագիտությունն» ընդհանրապես տասը երեսի դիվանագիտություն է:

Հանդիպում Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ
Այս հանդիպմանը լրագրողները սպասում էին` շատ հարցեր կային տալու: Հանդիպումը տեղի ունեցավ Թուրքիո արտաքին գործերի նախարարի խորհրդականի օգնական Սելիմ Էների հետ: Բավականին նոր հնչերանգներ որսացինք նրա խոսքում, որոնք թեեւ ամբողջանալով կազմում են Թուրքայի նույն, կարելի է ասել, երեսպաշտ կեցվածքը, ինչ մենք տեսանք հայ-թուրքական :արձանագրությունների ժամանակ: Էներն ուրվագծեց «Նոր Թուրքիա», որը վերջին տասը տարում ակտիվ քաղաքականություն է վարում հարեւանների հետ, ցանկացած տարածաշրջանային հարցի ուզում է մասնակցել` Բալկաններում եւ Հարավային Կովկասում, այլուր: Բաց թողնելով մյուս թեմաները` ներկայացնենք նրա տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված:
Մերոնցից մեկը մեջբերեց նախագահ Սարգսյանի` ուկրաինական լրատվամիջոցին տված հարցազրույցի այն հատվածը, թե այժմ հայկական կողմը սպասում է նոր մարդկանց ու նոր կուսակցությունների, որոնք քաղաքական կամք կցուցաբերեն հայ-թուրքական հարցերը կարգավորելու: Դրան ի պատասխան Էները շեշտեց հայ թուրքական հարաբերությունների դժվարին լինելու խնդիրը. «Բայց պիտի կարողանանք, երկու կողմի համար էլ շատ նուրբ հարց է, մենք Հայաստանի անկախութունը ճանաչող առաջին երկրներից ենք, բայց Լեռնային Ղարաբաղի հարցը որ մեջտեղ եկավ` հարցեր սկսեցին առաջ գալ. Մինչեւ արձանագրություններին հասնելը հեշտ չէր, ստորագրելն էր շատ դժվար, հիմա վավերացման ընթացքի վրա է կանգնած, բայց կան նուրբ հարցեր եւ Հայաստանում եւ Թուրքիայում, բացի այդ` խորհրդարանի պատգամավորներին եւս չես կարող պարտադրել: Եթե արձանագրությունները հիմա տարվեն խորհրդարան` գուցե չստորագրվեն, մի իրադարձություն է պետք, որ կատարվի` Ղարաբաղի հարցում մի քայլ արվի», ասաց նա` հավելելով, թե արձանագրությունների ստորագրության ժամանակ Ադրբեջանը կարծեց, թե Թուրքիան մեջքից հարվածեց իրեն: Նա նկատեց, որ արձանագրությունների ստորագրումը անակնկալ է եղել Թուրքիայում, մի քանի մարդ են իմացել այդ մասին, գուցե հիմա էլ մի նոր անակնկալ կամ նորություն լինի, չգիտի: «Ազգը» հիշեցրեց` արձանագությունները Հայաստանը ստորագրել է, քանի որ միջնորդները հավաստել են, թե այնտեղ նախապայման չկա, հիմա թուրքական կողմն ինչո՞ւ է Ղարաբաղի հարցի հետ կապված նախապայման առաջ քաշում. ի պատասխան Էները նկատեց, թե Թուրքիան ռեալ աշխարհում է ապրում, իսկ ստորագրելուց հետո Ադրբեջանը սկանդալ բարձրացրեց, այս է իրողությունը` իրավաբանորեն նախապայման չկա, բայց իրականում կա, քանի որ Ադրբեջանը պետք է իմանա, որ թուրքերը նրան չեն դավաճանի:
Թուրքիան չի վախենում Ադրբեջանից, բոլորի հետ ուզում է բարի հարաբերություն ստեղծել. «Մենք բարի նպատակով ենք ստորագրել արձանագրություւնը, չենք ուզում այլ բան դառնա»:
Նալբանդյանի վերջին հայտարարության այն հատվածին, թե ֆուտբոլային դիվանագիտության մեջ Թուրքիան լավ մարզավիճակում չէ, թող մարզվի եւ վերադառնա, Էները բարձր ծիծաղելով արձագանքեց` երկու անգամ ֆուտբոլում հաղթեցինք, էլ ո՞նց լավ կարգավիճակում լինենք, ապա ըստ էության պատասխանեց, թե հարաբերությունները շարունակվում են, դա օգուտ է տարածաշրջանին, բայց իրենք չեն ապրում տասնիններորդ դարում` իրենց ժողովրդի կարծիքն են լսում, եւ Հայաստանն է այդպես անում` լսում է իր ժողովրդին:
1915-ի դեպքերի մասով (իր որակումն է) էլ ասաց, թե ամեն ինչ իր ժամանակն ունի (նկատի ուներ Ցեղասպանության ճանաչումը, թեեւ բառը չօգտագործեց), հիմա, օրինակ, այդ դեպքերի մասին Թուրքիայում ավելի են խոսում, քան առաջ, եւ հուսով էր, որ ապրիլի 24-ը հարաբերությունների կրիզիս երկու երկրների միջեւ չի առաջացնի: Եթե Սփյուռքը չլիներ... սա էր ասում պաշտոնյան` նկատելով որ հայակական սփյուռքի ներկայացուցիչները չեն ուզում իրենց հետ խոսել. «Ներկա հարաբերությունը որ ստեղծվեց` անցյալի պատմությունը նորից ջրի երես ելավ», ասաց` նկատելով, որ անշուշտ հասկանում է ցեղասպանության վերաբերյալ հայերիս ապրումները, բայց նաեւ Թուրքիան վախենում է, թե դեպի ո՞ւր կտանեն հայերի պահանջները ճանաչումից հետո. դրա մասին էլ պետք է խոսվի, թե երկու կողմերն ինչ են ուզում. «Մի օր լուծում կգտնենք` իրար կողքի նստել-խոսելով: Ցեղասպանություն բառը շատ արհամարհելի բառ է, ոչ մի ազգ չի ուզենա վերցնել իր վրա: Դրսի կողմից «ցեղասպանագործ» անվանվելուն մեր բնական արձագանքն իհարկե «ոչն» է, բայց մարդիկ կան` նստում-մտածում են, մեր զգացմունքներն էլ պետք է հաշվի առնեք»:
Հ.Գ. Հրանտ Դինքի գործի վերաբերյալ Եվոպական դատարանի վճռի առթիվ էլ ասաց, որ ընդունում են իրենց սխալը եւ չեն վիճարկելու, Դինքի ընտանիքին էլ հայտնեց իր ցավակցությունը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Անկարա

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment