Վրաստանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է պատրաստում ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն աննապատակահարմար է համարել Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Վրաստանի ԱԳՆ-ից:
«Ներկայումս հայտարարությունը դեռ պատրաստ չէ, սակայն այն անպայման կլինի, մենք տեղյակ ենք, որ տվյալ տեղեկատվությունը հանրային արձագանք է առաջացրել եւ կարծում ենք, որ մինչեւ օրվա վերջ Վրաստանի ԱԳՆ-ն համապատասխան հայտարարություն կտարածի»,- նշեցին հարեւան երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, թե Հարավային Կովկասում ռուսական ռազմակայանների քանակության ավելացումը վտանգ է ներկայացնում Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ինքնիշխանության համար, ընդ որում վերջինիս համար առավելագույն չափով;
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել էր տվյալ տեղեկատվությանը: ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշել էր, «Հայաստանի ԱԳՆ-ն չի կիսում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի կարծիքը, ըստ որի, Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի կայանման ժամկետի ավելացումը սպառնում է Հայաստանի անկախությանը: Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի ներկայության մասին մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է երկրի ղեկավարությունը: Կարծում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ներկայացված այդ տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում է պարունակում: Ամեն դեպքում, որեւէ այլ երկրի պաշտոնյա իրավասու չէ խառնվել մեր գործերին, եւ մեկնաբանություններ անել մեր անվտանգության հարցերի վերաբերյալ»: Այսօր կայանալու է Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment