Thursday, September 23, 2010

Թուրք բժիշկը վիրահատության ժամանակ բռունցքներով հարձակվել է գործընկերոջ վրա

Գերմանական Նյուրնբերգ քաղաքում ազգությամբ թուրք բժիշկ Հաքան Բ.-ն վիրահատության ժամանակ հարվածել է իր գործընկերոջը՝ լուրջ վնասվածք հասցնելով նրան:
Թուրք բժիշկն իր այդ քայլն արդարացրել է նրանով, որ այդ օրը մի քանի վիրահատություն է արել, շատ հոգնած և նյարդային է եղել: Հոգնած բժշկի հարվածի արդյունքում, սակայն, նրա գործընկերը կորցրել է ատամը:
Գերմանական դատարանը 3 ամսվա ազատազրկման է դատապարտել թուրք բժշկին և պարտադրել նրան 3000 եվրո վճարել տուժած բժշկին:

No comments: