Անգլիայի Southport and District Sunday սիրողական լիգայի «Լոնսդեյլ» ակումբի ֆուտբոլիստ Ջոզեֆ Ռիմմերը փորձել է վրաերթի ենթարկել մրցավարին, երբ վերջինս նրան կարմիր քարտ է ցույց տվել:
Երբ Լոնսդեյլ-Հարրինգոտոն խաղի ժամանակ մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել 28-ամյա ֆուտբոլիստին, նա վազել է դեպի կայանատեղի, նստել մեքենան, մտել է մեքենայով դաշտ և փորձել է վրաերթի ենթարկել մրցավար Դևիդ Հարկնեսին:
Մրցավարը հրաշքով ողջ է մնացել, իսկ ֆուտբոլիստին ձերբակալել են: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ նա երբևէ հանցանք չի գործել, նրան բանտ չեն տարել:
Սակայն միևնույն ժամանակ դատարանը որոշել է, որ Ռիմմերը երբեք չպետք է ֆուտբոլ խաղա և որքան հնարավոր է պետք է հեռու մնա մրցավարից:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment