Saturday, October 9, 2010

Թուրքիայի նախագահը թակարդվել էր մեքենայում

Tert.am. 9-10-2010- Ուրբաթօրյա նամազից առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ միջադեպ է տեղի ունեցել, որը չի վրիպել լրագրողների աչքից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet օրաթերթը:
Աբդուլլահ Գյուլն իր ծառայողական մեքենայով մոտեցել է մզկիթին` ուրբաթօրյա նամազին մասնակցելու համար, սակայն չի կարողացել բացել դուռը: Գործին միջամտել է Թուրքիայի նախագահի թիկանազորի պետը, որին մի քանի փորձից հետո է հաջողվել է մեքենայից դուրս բերել Գյուլին:
Hurriyet-ը հիշեցնում է, որ նման միջադեպ տեղի էր ունեցել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ 2006թ. սեպտեմբերի 17-ին:

No comments: