News.am. 24-11-2010- «Վարդաշեն» ՔԿՀ-ից քիչ անց ազատ կարձակվի քաղբանտարկյալ, մարտի 1-ի գործով անազատության դատապարտված «Հանրապետություն» կուսակցության անդամ Մուշեղ Սաղաթելյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակիցը տեղեկացավ Սաղաթելյանի որդուց՝ Սեւակ Սաղաթելյանից: Մուշեղ Սաղաթելյանն ազատ է արձակվում վաղաժամկետ-պայմանական ազատման միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովը մի քանի օր առաջ նիստ է հրավիրել եւ դրական է քվեարկել Սաղաթելյանին պայմանական-վաղաժամկետ ազատ արձակելուն:
Հիշեցնենք, որ Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման եւ մեղադրվում էր ՀՀ Քր.Օր. 316-րդ հոդվածի 1-ին-2-րդ մասերով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»), 235-րդ հոդվածի 4-րդ մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») նախատեսված հանցանքներ կատարելու մեջ:
Նկատենք, որ Սաղաթելյանը մինչ այդ եւս անազատության էր դատապարտվել այն բանից հետո, երբ մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը առնչություն ունեն հոկտեմբերի 27-ի ոճրագրությանը: Այդ հայտարարությունից հետո նրան դատապարտեցին փաստաթղթերը կեղծելու՝ կեղծ դիպլոմ ունենալու համար:

No comments:
Post a Comment