Wednesday, November 24, 2010

Դիարբեքիրի Մշակույթի փողոցի զարթը հայկական եկեղեցին է

HayNews.am. 24-11-2010- Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում (Աղձնիք նահանգ), ուր բնակչության հիմնական մասը քրդեր են, բացվել է Մշակույթի փողոցը: Ինչպես փոխանցում է Anadolu գործակալությունը, Դիարբեքիրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը նշել է, որ փողոցի վրա արդեն ծախսվել է 2 մլն եվրո:
Մշակույթի փողոցի կառուցման նախագծին, բացի Դիարբեքիրի քաղաքապետարանից, իրենց մասնակցությունն են բերել նաև Հույն ուղղափառ եկեղեցին, Ասորական կաթոլիկ եկեղեցին, ինչպես նաև Պոլսի Հայոց պատրիարքարանը: Նույն նախագծի շրջանակներում իրականացվել է նաև հայկական Սուրբ Գրիգոր եկեղեցու վերանորոգումը, որն էլ փողոցի գլխավոր այցեքարտերից է:
Դիարբեքիրի Մշակույթի փողոցը ձգվում է 1 և կես կմ: Փողոցի վրա գտնվում է 2 եկեղեցի և 1 սինագոգ:
Դիարբեքիրի իշխանությունները համոզված են, որ այս փողոցը զբոսաշրջիկների նոր հոսք կապահովի քաղաքի համար:

No comments: