Tert.am. 25-11-2010- Շվեյցարիան հուսով է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմամբ տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն և կայունություն։ Այս մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Շվեյցարիայի խորհրդարանում հայտարարել է երկրի նախագահ Դորիս Լոյտարդը։ «Շվեյցարիան հավատացած է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև վերջին տարիների ընթացքում համարձակորեն շարունակվող երկխոսության և համագործակցության ճանապարհին ետքայլ չի լինի։ Մենք ցանկանում ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորվեն»,– Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Շվեյցարիայի խորհրդարանում հյուրընկալելով՝ իր ելույթում ասել է Դորիս Լոյտարդը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment