Saturday, December 18, 2010

Որքա՞ն գումար են փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին Հայաստանի նախագահները

News.am. 17-12-2010- NEWS.am-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին խնդրեց ներկայացնել, թե ինչպես են մասնակցում ամեն տարի կազմակերպվող հեռուստամարաթոնին Հայաստանի նախագահները, եւ ինչ նվիրաբերություններ են կատարել 2010-ի հեռուստամարաթոնի ժամանակ։
Ըստ Ա. Վարդանյանի՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ամեն տարի մասնակցում են իրենց մեկ ամսվա աշխատավարձի չափով։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի աշխատավարձը ամսական 400 հազ. դրամ է։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոններին Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցության մասին տվյալներ չկան։

No comments: