Thursday, December 30, 2010

Բարաք Օբաման Թուրքիայում դեսպան է նշանակել՝ շրջանցելով Սենատը

Ֆրենսիս Ռիկարդո
News.am. 30-12-2010- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգվել է խորհրդարանական արձակուրդներից՝ որպեսզի նշանակի չորս դեսպանների, այդ թվում՝ Թուրքիայում դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն: Նաեւ նշանակվել են Սիրիայում եւ Չեխիայում դեսպանները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ադրբեջանում ԱՄն դեսպանի պաշտոնում նշանակվել է Մեթյու Բրայզան:
Նշենք, որ ըստ ամերիկյան օրենսդրության, խորհրդարանական արձակուրդների ժամանակ ԱՄն նախագահն իրավունք ունի դեսպաններ նշանակել: Նշենք, որ սենատորները վետո էին դրել դեսպանների թեկնածության վրա, եւ Օբաման օգտվել է հնարավորությունից:
Սակայն կա մեկ «բայց»: Եթե մինչեւ Կոնգրեսի նստաշրջանի ավարտը դեսպանների թեկնածությունները չհաստատվեն, նրանք ստիպված կլինեն լքել պաշտոնները:

No comments: