Ցեղասպանության կանխարգելման, դատապարտման և հետևանքների վերացման նպատակին ավելի մոտեցած կլինենք, եթե այս գործում բարձրաձայնողները լինեն ոչ միայն ցեղասպանության ենթարկված ժողովուրդների ժառանգները, այլ նաև երբ նրանց կմիանան ցեղասպանություն գործածների ժառանգները: Արդեն երկու օր Երևանում անցկացված «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» միջազգային գիտաժողովի փակման խոսքում այդ մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա հիշեց 2003-ի ապրիլի 24-ին Փարիզում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Կոմիտասի հուշարձանի բացման արարողությունը, երբ հույս էր հայտնել, թե ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող փարիզյան առաջին հուշարձանը կխորհրդանշի 20-րդ դարի ընթացքում գործած բոլոր ցեղասպանությունների զոհերի տառապանքը և հիշատակը, որ այն կդառնա ոգեկոչման վայր, որ այդ հուշարձանին կխոնարհվեն ոչ միայն ցեղասպանության ենթարկված ժողովրդի ժառանգները, ովքեր տառապել են ֆիզիկապես և հոգեպես, այլ մի օր նաև նրանց ժառանգները, որոնք պատճառել են այդ տառապանքները:
«Հույս ունեմ և հավատում եմ, որովհետև վերահաշտեցման ուղին ուրացման ուղի չէ, այլ գիտակցված հիշողության, քանի որ իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում և երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով սնուցում: Հավատում եմ այս ապագային և կարծում, որ շատերն են այդպես մտածում», -հավելեց նախարարն ու շնորհակալություն հայտնեց գիտաժողովի մասնակից փորձագետներին ու գիտնականներին:
Նշենք, որ այսօր գիտաժողովի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին հրավիրված են և մասնակցում են բազմաթիվ գիտնականներ շուրջ 20 երկրներից, այդ թվում ցեղասպանագիտության բնագավառում այնպիսի ճանաչված հեղինակություններ, ինչպիսիք են` Իվ Թերնոնը, Լեանդրո Դեսպուին, Իսրայել Չառնին, Վիլիամ Շաբասը, Թաներ Աքչամը, Թեսա Հոֆմանը, Ֆրենք Չոքը և այլոք:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment