Թուրքիա մեկնող հայ առեւտրականների խնդիրները հիմնականում պայմանավորված են Հայաստանի մաքսային ծառայությունների ստվերային գործելաոճով։Առեւտրականները հիմա ցույցեր են կազմակերպում՝ պահանջելով հնարավորություն տալ նախկինի պես Թուրքիայից ներկրած ապրանքները մաքսազերծել 1 կգ-ը 4 դոլարով։ Առաջին ցույցն իրականացրել են Ստամբուլում՝ 1 շաբաթ առաջ, իսկ այսօր Երեւանի հանրապետության հրապարակում հավաքվածներից շատերը հենց Ստամբուլի այդ ցույցի մասնակիցներն են։ Նրանք պնդում են, որ բեռնափոխադրողները մաքսազերծման համար սկսել են 8 դոլար պահանջել (այն ներառում է նաեւ Ստամբուլ-Երեւան բեռների տեղափոխման ծախսը)։
Նմանատիպ պահանջով, բայց ավելի պակաս ագրեսիվությամբ, հանդես են գալիս Չինաստանից ապրանք ներկրողները, թեեւ որոշ դեպքերում նույն մարդը զբաղվում եւ Չինաստանից, եւ Թուրքիայից ապրանքների ներկրմամբ։ Չինական ապրանքների համար բեռնափոխադրողները նախկինում պահանջում էին 7 դոլար՝ 1 կգ-ի դիմաց, ներկայում՝ 14 դոլար։
Նշենք, որ մաքսազերծման նման կարգն ամբողջովին հակասում է Հայաստանի օրենսդրությանը։ Ըստ օրենքի՝ մաքսազերծումն իրականացնելիս մարդիկ պետք է ավելացված արժեքի հարկ եւ մաքսատուրք վճարեն՝ ապրանքի արժեքի հիման վրա, ոչ թե ֆիզիկական քաշի։
Սակայն իրավիճակի աբսուրդն այն է, որ ըստ քաշի մաքսազերծումն իրականացնում են միանգամայն լեգալ՝ այսպես կոչված մաքսային բրոքերների միջոցով։ Սրանք էլ հիմնականում մաքսային ծառայության նախկին աշխատակիցներ են։
Այն ինչ տեղի է ունենում սահմանին, բացահայտ անօրինություն է, ստվերային շրջանառության վառ օրինակ։ Իմ հարցումներին առեւտրականներն այդպես էլ չկարողացան ասել, թե բեռնափոխադրողին վճարած գումարի որ մասն է մտնում բյուջե։ Դա նրանց բացարձակապես չի հետաքրքրում, բացի այդ՝ նրանք ամեն ինչ կանխիկով ու առձեռն են վճարում:
Ի դեպ՝ բեռնափոխադրողների մասին։ Հայաստանում մոտ 10 կազմակերպություն կա, որ Թուրքիայից բեռներ են փոխադրում։ Նրանց մեծամասնությունը կայք չունի, նույնիսկ Սփյուռում գրանցված չեն։ Առեւտրականները նրանց անուններով են ճանաչում, առավել հայտնիներն են՝ Ազատը, Կառլենը, Գրիգորը, ասում են նույնիսկ մի կին կա՝ ոմն Նարինե։ Որեւէ կերպ այդ մարդկանց հետ կապվել չի հաջողվում՝ նրանք իրենց ստվերից դուրս գալ չեն ցանկանում, այնինչ վաղուց պետք է քննչական մարմինների ուշադրության կենտրոնում լինեին։ Պետք է նրանց հրապարակ բերել ու բացատրություն պահանջել, թե ինչպես են բաշխում առեւտրականներից վերցված գումարները, եւ ինչ մեխանիզմներով են օրենքի խախտմամբ մաքսազերծում իրականացնում։
Կառավարության մոտ հավաքված առեւտրականներից հետաքրքրվեցինք՝ իսկ հնարավոր չէ՞ արդյոք վճարել միայն բեռի փոխադրման համար, իսկ մաքսազերծումն իրականացնել ինքնուրույն։ Նշենք, որ բեռնափոխադրող որոշ կազմակերպություններ, որոնք շատ թե քիչ օրինականության դաշտում են գտնվում, չեն բացառում նման տարբերակի հնարավորությունը։ Այդ դեպքում Ստանբուլից Երեւան 1 բեռնատարի համար, նայած բեռնատարողությանը (17-18 տոննա), պահանջում են 3,5-4,5 հազ. դոլար։ Այսինքն՝ երբ նրանք նաեւ մաքսազերծման համար կգ-ից 4 դոլար են պահանջում, այդ գումարի միայն 5 տոկոսն է բուն բեռնափոխադրման ծախսը։
Սակայն առեւտրականները նախընտրում են մաքսազերծումն իրականացնել բեռնափոխադրողների միջոցով, որովհետեւ՝ այդպես ավելի քիչ են վճարում պետությանը։ «Եթե սկսենք օրենքով վճարել, պետք է 32 տոկոս տանք, այսպես ավելի քիչ ենք վճարում»,- ասում էր նրանցից մեկը։ Ի՞նչ է ստացվում՝ մաքսային բրոքերը օգնում է առեւտրականներին պետությունից հարկեր թաքցնել։ Եւ այդ ամենը՝ միանգամայն լեգալ։
Առայժմ պարզ չէ, թե ո՞վ պետք է պատասխան տա այս մաքսային տարօրինակ բիզնեսի համար։ Բայց այն, որ քննչական մարմինները այստեղ անելիք ունեն՝ հաստատ է։
Սամվել Ավագյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment