ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը միակն է եղել մեր պատվիրակությունից, ում հաջողվել է հարց տալ հունվարի 25-ին ԵԽԽՎ-ում ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին:Նաիրա Զոհրաբյանը նախ նկատել է, որ ցանկացած պետություն հզոր է, երբ կարողանում է բաց աչքերով նայել պատմությանը ու ընդունել իր անցյալը, այնուհետև Գյուլին հարցրել է` չի՞ կարծում արդյոք Թուրքիայի ղեկավարը, որ ինչքան շուտ Թուրքիան համարձակություն ունենա ընդունելու և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, այնքան շուտ Թուրքիան կկարողանա ազատվել անցյալի իր ծանր բեռից և իր տեղը գրավել աշխարհի քաղաքակիրթ պետությունների շարքում:
«Մենք չենք կարծում, որ ցեղասպանություն եղել է: Մենք պետք է պարզ խոսենք` պետք է ստեղծել հանձնաժողով, բացել բոլոր արխիվները, ուսումնասիրենք բոլոր փաստաթղթերը և մենք կհամաձայնվենք ցանկացած արդյունքի հետ: Այո, եղել են մարդկային տառապանքներ, որոշ մարդկանց պրովոկացիաների պատճառով եղել են բունտեր, եղել են տեղահանվածներ, ինչի համար ցավում ենք: Բայց երբ ասում եք ցեղասպանություն, դա ենթադրում է նպատակաուղղված սպանություններ, մինչդեռ հայերը Օսմանյան կայսրությունում եղել են Գերագույն դատարանի անդամներ, դեսպաններ», պատասխանել է Թուրքիայի նախագահը:
Գյուլն ասել է, որ իրենք կընդունեն պատմական հանձնաժողովի ցանկացած որոշում: Թուրքիայի նախագահը նշել է նաեւ, թե ցեղասպանությունը ընդունած ցանկացած երկիր կարող է երրորդ կողմ լինել այդ հանձնաժողովում:
«Եթե կան նման պնդումներ, եկեք աշխատենք միասին: Բայց մենք մտածում ենք, որ ինչպես Աթաթուրքն է ասել, մենք պետք է նայենք դեպի ապագան: Մենք ցավում ենք բոլոր տուժածների համար, բայց պետք է նայենք դեպի ապագան: Ես չեմ կարող ընդունել ձեր մեղադրանքը», ասել է Աբդուլահ Գյուլը: Այդ մասին գրում է panorama.am-ը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment