Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում անցկացրեց Վրաստանի ընտրանու հետ և, ցավոք, պարտվեց 1:2 հաշվով: Արձանագրված հաշիվը, սակայն, ամենևին չի արտացոլում խաղադաշտում ծավալված իրադարձությունների պատկերը: Ողջ հանդիպման ընթացքում հայ ֆուտբոլիստները տարածքային հսկայական առավելություն ունեին, իսկ Վրաստանի հավաքականն ապավինել էր պաշտպանությանը և հակագրոհների մարտավարությանը:
Առաջին խաղակեսում կազմակերված երկու հակագրոհի արդյունքում վրացիները 2 գնդակ ուղարկեցին Հայաստանի ընտրանու դարպասը, գոլերի հեղինակներ դարձան Ալեքսանդր Իաշվիլին և Դավիդ Սիրաձեն: Երկրորդ խաղակեսում հաշվի տարբերություը կրճատեց էդգար Մանուչարյանը` հստակ իրացնելով 11 մետրանոց տուգանային հարվածը:
Ավելացնենք, որ տարբեր պատճառներով Հայաստանի գլխավոր թիմի կազմից բացակայում էին դարպասապահ Ռոման Բերեզովսկին, պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, կիսապաշտպաններ Կառլեն Մկրտչյանը և Դավիթ Մանոյանը, ինչպես նաև հարձակվող Յուրի Մովսիսյանը:
Հանդիպման մանրամասներին ծանոթացեք մեր վաղվա լրահոսում

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment