Wednesday, February 2, 2011

Սահակաշվիլի. Վրաստանում զբոսաշրջիկները սնվում են թուրքական մթերքներով

News.am. 2-2-2001- Վրաստան ժամանող զբոսաշրջիկներին այսօր մթերքով ապահովում է Թուրքիան: Այդ մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Կաչրետիի ուսումնարանի վերականգնված շենքի բացմանը:
«Դա նշանակում է, որ մեր համար գներն աճելու են, իսկ փողերը, որ կարող էինք մեր վրա ծախսել գնալու են Ռիզայի Հուսեյն հորեղբայրին կամ Ստամբուլի Ասլան մորեղբայրին: Թուրքիան մեր հարեւան եւ սիրելի երկիրն է, եւ մենք պետք է հետեւենք Թուրքիայի օրինակին եւ կարգավորենք մեր գործերը», - հայտարարել է Սահակաշվիլին, գրում է Грузия Online-ը:
Վրաստանի նախագահի խոսքով, երկիրը կորուստներ է կրելու այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծում սեփական արտադրանքը:

No comments: