Monday, February 28, 2011

Երկու բարձրաստիճան ոստիկան ազատվել է աշխատանքից

«Tert.am», 28.02.2011: Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 26–ին հրաման է ստորագրել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ մայոր Հովհաննես Թամամյանին և ոստիկանության Արաբկիրի պետ Վարուժան Ադամյանին աշխատանքից ազատելու մասին։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ հեռացված պաշտոնյաները անցել են ոստիկանության կադրերի պահուստ։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թամամյանի ազատման հիմնական պատճառը եղել է այն, որ «նրա անմիջական ցուցումով սպանության մեղադրանք է բարդվել ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա»:

No comments: