News.am. 26-2-2011- G-20 երկրների ղեկավարի կարգավիճակով Թուրքիա այցելած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված նվաստացուցիչ ընդունելությանն ավելացվեց նաեւ ծամոնային ճգնաժամը։Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Անկարայի օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս Սարկոզին ծամոն է ծամել, որին թուրքական կողմը համարժեք պատասխան է տվել։ Սարկոզիին դիմավորած Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքն օդանավակայանում Ֆրանսիայի նախագահին ճանապարհելիս շատ ժրաջան ծամոն էր ծամում՝ փորձելով համարժեք պատասխան տալ ծամոն ծամելով Թուրքիա այցելած Ֆրանսիայի նախագահին։
Ծամոնային խնդիրը Թուրքիայի համար ավելի հին արմատներ ունի։ Ֆրանսիայում «Թուրքիայի օրերի» միջոցառումների ընթացքում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողքին կանգնած Նիկոլա Սարկոզին ամբողջ հանդիպման ընթացքում ծամոն էր ծամել։ Սարկոզիի այս պահվածքը քննադատության էր արժանացել ֆրանսիական մամուլի կողմից։
Ծամոն ծամող քաղաքապետով Ֆրանսիայի նախագահին ճանապարհելու պատճառներից մեկը կարելի է համարել Անկարայում Սարկոզիի հայտարարությունը, որ Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին եւ պետք է ԵՄ-ի հետ շփվելու նոր ուղիներ փնտրի։
Իսկ թուրքական իշխանությունների կողմից Սարկոզիին բոյկոտելու առիթը սկսվել էր նրանից, որ Սարկոզին Թուրքիա ժամանելուց օրեր առաջ հայտարարեց, որ Թուրքիա է գալիս որպես G-20-ի առաջնորդ, ոչ թե Ֆրանսիայի նախագահ եւ այցը կտեւի 6 ժամ՝ նախատեսված 2 օրվա փոխարեն։
Սարկոզիի այս հայտարությանը արձագանքել էր Թուրքիայի վարչապետը՝ նշելով, թե նման իրավիճակում Սարկոզիի այցը չի նպաստում թուրք-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը, եւ լավ կլիներ, որ նա Թուրքիա այցելել Ֆրանսիայի նախագահի կարգավիճակով։
Այս ամենի արդյունքում Ֆրանսիայի նախագահին Անկարայի օդանավակայանում դիմավորում է ընդամենը Անկարայի քաղաքապետն ու Թուրքիայի ԱԳՆ գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Անկարայի քաղաքապետն իր հերթին հայտարարել էր, թե ստիպված է գնացել դիմավորելու Սարկոզիին, քանի որ ոչ մի նախարար չէր գնացել նրան դիմավորելու։ Արթուր Հակոբյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment