Friday, February 25, 2011

ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ՍՏԱՆՁՆԵԼ ՙՍԻՍ, ՄԱՍԻՍ, ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ՚ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Ստորեւ վերապահություններով հրապարակում ենք Հանրային խորհրդի տեղեկատվական գրասենյակից ստացված հաղորդագրությունը

Մարտ ամսվա կեսերին Հանրային խորհուրդը լսումներ կհրավիրի «Սիս, Մասիս, Նոր Հայաստան» ծրագրի շուրջ: Այսպիսի ընդհանուր համաձայնության եկան ՀԽ փոքր խորհրդի անդամները փետրվարի 24-ի նիստումՙ հավանություն տալով, որ լսումներին հրավիրվեն նաեւ ՀՀ էկոնոմիկայի, բնապահպանության նախարարները, խոշոր եւ միջին գործարարներ: 400 մլն դոլարի ներդրում պահանջող այս ծրագրով նախատեսված է Հայաստանում լճափնյա հանգստավայրեր կազմակերպելՙ Եղվարդի ջրամբարից մինչեւ խաղատուն, զվարճանքի եւ հանգստի, մարզական այլ շինություններ կառուցել: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ծանուցեց, որ ներդրումների համարՙ ոչ, բայց կառավարման համար իր համաձայնությունն է տվել Քըրք Քըրքորյանը ( MGM Mirage ընկերություն): Գործընթացը հրապարակային դարձնելու եւ ծրագրի շուրջ բաց քննարկումներ կազմակերպելու խնդրանքով Հանրային խորհրդին են դիմել ծրագրի հեղինակները:
ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկված մյուս հարցերին առավել մանրամասն ավելի ուշ կարող եք ծանոթանալ ՀԽ պաշտոնական կայք էջում. http://www.publiccouncil.am
Հանրային խորհրդի տեղեկատվություն, 24,փետրվար, 2011թ.

No comments: