News.am. 7-2-2011- Հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները Հայաստանի խոշորագույն գործատուներն են։ Այդ մասին կարելի է տեղեկանալ Պետեկամուտների կոմիտեի հրապարակումից։ Հայաստանի խոշորագույն գործատուն «Հայկական էլեկտրացանցեր» ընկերությունն է, որտեղ աշխատում է 7602 մարդ։
Երկրորդ տեղում է «Հայռուսգազարդը»՝ 5993 մարդ, երրորդում՝ «Հարավկովկասյան երկաթուղին»՝ 4332։
Առաջին տասնյակում են նաեւ «ԱրմենՏելը» (3210), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (3138), «Հայփոստը» (3127), «Նաիրիտը» (3022), «Ղ-Տելեկոմը» (1868), «Հայջրմուղկոյուղին» (1842), Հայկական ատոմակայանը (1774)։
Հանրապետության երկրորդ խոշորագույն հարկատուն՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգը», ունի 1486 աշխատող եւ այդ ցուցանիշով 12-րդ տեղում է։
Բջջային կապի երրորդ օպերատորը՝ «Օրանժ Արմենիան», ունի 333 աշխատող։
Սուպերմարկետների ցանցերից ամենաշատ աշխատող ունի «Սթար Դիվայդը»՝ 1275։
«Արդշինինվեստբանկը» ամենաշատ աշխատող ունեցող բանկն է՝ 1023։
Ռուս-հայկական համալսարանն ունի 801 աշխատող՝ սա ամենամեծ վարչական ապարատ ունեցող բուհն է:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment