HayNews.am. 7-2-2011- Հունական «Էլեֆտերոտիպիա» թերթի կիրակնօրյա համարում, որը 116 էջից է բաղկացած եղել, անդրադարձ է կատարվել Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին: Թուրքական լրատվամիջոցները խիստ բացասաբար են որակել այդ հրապարակումը` այն բնութագրելով որպես «վիրավորական» և «թշնամական»:Մասնավորապես, թերթի առաջին էջին պատկերվել է Աթաթուրքի պատռված նկարը: «Ազգի հարյուրամյա թշնամի, Պոլսի օկուպանտ, հելենիզմի ոսոխ, արևելքից եկող վտանգ»,-նմանատիպ արտահայտություններով է Աթաթուրքին բնութագրել հունական պարբերականը, ինչն էլ, բնականաբար, թուրքերի շրջանում մեծ աղմուկի պատճառ է հանդիսացել: Վերջիններս մեծ վրդովմունքով ու բարկությամբ են ընդունել իրենց «հոր» իրական կերպարի արտացոլումը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment