Saturday, February 26, 2011

Իրանը պատրաստ է ապահովել Իրաքին նավթամթերքով

Diplomat.am. 25-2-2011- Նավթամթերքի արտադրությամբ և բաշխմամբ զբաղվող Իրանական ազգային ընկերության գլխավոր տնօրեն Ալի Ռեզա Զեյգամին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է առանց որևէ սահմանափակումների նավթամթերք արտահանել Իրաք:
Զեյգամիի խոսքերով, տվյալ պահին ավտոցիստեռններով Իրաք է մատակարարվում օրական 400-500 հազար լիտր նավթամթերք և հաշվի առնելով իրանական նավթավերամշակման գործարաններում արտադրության աճը` իրաքյան կողմի հետ բանակցություններ են վարում ցամաքով և ծովով նավթամթերքի առաքումն ավելացնելու վերաբերյալ:
Իրանական նավթամթերքի` Իրաք առաքումն սկսվել էր 2007 թ. հոկտեմբերից: Իրանը վառելիքի հարցում Իրաքի պահանջները բավարարելու նպատակով այդ երկիր է առաքում դիզելային վառելիք և կերոսին:

Իրանը Հայաստան է առաքելու 1.5 մլն լիտրի չափով բենզին և դիզելային վառելիք այն նավթամուղով, որը կկառուցվի մինչև 2014 թ.: Այսօրվա դրությամբ նավթամթերքի հարցում Հայաստանի ներքին պահանջը կազմում է ամեն տարի 400 հազար տոննա:

No comments: