Վերջին անգամ եռակողմ ձեւաչափով հանդիպում կայացել էր հոկտեմբերի 27-ին Աստրախանում: Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել մարդասիրական սկզբունքով ռազմագերիներին և զոհվածների աճյունները փոխանակելու վերաբերյալ:
Նշենք, որ փետրվարի 23-ին Հայաստան էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Իսկ նախօրեին տարածաշրջան է այցելել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ` բանակցությունների հիմնական թեման ղարաբաղյան հակամարտությունն էր:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment