Tert.am. 25-2-2011- Այսօր 6-ժամյա աշխատանքային այցով Անկարա է ժամանել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անկարայի օդանավակայանում Սարկոզիին դիմավորել են Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, Անկարայում Ֆրանսիայի դեսպան Բեռնար Էմիեն և այլք։
Այցի շրջանակում Սարկոզին հանդիպելու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Նշենք, որ պաշտոնական Անկարան իր դժգոհությունն էր հայտնել այն բանի կապակցությամբ, որ Սարկոզիի այցի արարողակարգում որոշ փոփոխություններ էին տեղի ունեցել։ Նախապես հայտարարվել էր, որ Ֆրանսիայի նախագահը Թուրքիա է այցելելու երկօրյա պաշտոնական այցով, սակայն ավելի ուշ Սարկոզին փոխել է իր մտադրությունը և որոշել Թուրքիայում անցկացնել 6 աշխատանքային ժամ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment