Tert.am. 4-3-2011- Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ կստեղծվի կանանց կուսակցություն։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է CNNTurk–ը, հայտարարել է «Կանանց կուսակցություն» նախաձեռնության հիմնադիր Բենալ Յազգանը։Յազգանի խոսքով՝ կուսակցությունն առայժմ գտնվում է ձևավորման փուլում և այն կոչվելու է «Կանանց» կուսակցություն։ Յազգանը հայտարարել է նաև, որ հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք աջակցելու են նվազագույնը երկու կին թեկնածուների։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment