Tuesday, April 5, 2011

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԹԱԼԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ

«Լրագիր» 5-4-2011- Ամեն տարվա գարնանը գյուղացին նոր հույսեր է կապում կառավարության` մասնավորապես գյուղնախարարության հետ, որը խոստումների հարցում շատ առատաձեռն է: Այս տարին էլ բացառություն չէ, իսկ թե ինչքանով դրանք կիրականանան, ցույց կտա ընթացիկ տարին:
Ըստ գյուղնախարարության minagro.am կայքի, բանջարանոցային մշակաբույսերի 1 հեկտարի միջին բերքատվությունն ավելացել է 25 տոկոսով, իսկ խաղողի գինը`17.1 ցենտով: Իրականությունն այն է, որ անկախ այս տվյալներից, գյուղացու կյանքը չի թեթեւացել: 2010 թ., ըստ նույն կայքի, խաղողի միջին գինը կազմել է 124.4 դրամ, իսկ Արարատի մարզի 17 գործարաններից որոշները (Քաղցրաշեն,Շահումյան և այլն) սահմանել էին իրենց գինը 70-90 դրամ (չվճարված պարտքերի մասին համեստաբար լռում ենք): Երբ փորձ է արվում հաշվել եկամուտը, ստացվում է, որ գյուղացին տարին փակել է վնասով: Պատճառներից մեկն այն է, որ գնային շուկան չի կարգավորվում օրենքով:
Գալով գյուղացիական վարկերի բարձր տոկոսադրույքներին (17 տոկոս մինչ 2010 եւ 14 տոկոս` նախատեսված 2011թ.), պատկերը հուսադրող չէ. գյուղացիներից շատերը կորցրել են իրենց տները (լավագույն դեպքում դրանք կալանքի տակ են):

ՀԱՍՄԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

No comments: