Panorama.am. 07-05-2011-Ըստ թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի, Եվրամիության նախաձեռնությամբ կազմակերպված խոսքի ազատությանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ խիստ քննադատություններ են հնչել Թուրքիայի հասցեին:«2010 թվականի զեկույցը ցույց տվեց, որ խոսքի ազատության և մամուլի բնագավառում Թուրքիայում հետընթաց կա: Թուրքական բանտերում գտնվող լրագրողները հայտնի չէ, թե ինչու են այնտեղ հայտնվել: Այս փաստը շաը մտահոգիչ է», -իր ելույթում ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուժեկն էլ, մտահոգություն հայտնելով Թուրքիայում խոսքի ազատության բացակայության վերաբերյալ, ասել է.
«Ժողովրդավարական երկիր լիենլու համար քվեարկելու իրավունքի կիրառումը քիչ է: Անհրաժեշտ է նաև ազատ մամուլ: Թուրքիայում և Արևմտյան Բալկանյան մի շարք երկրներում անկախ մամուլի բացակայությունն անընդունելի ենք համարում:
Իսկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության քարտուղարը նշել է, թե թուրքական դատարաններում լրագրողներին դիտում են որպես ահաբեկիչներ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment