Tert.am. 23-5-2011- Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ ճանաչելու դեպքում կկորցնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունները: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վրաստանում գործող Ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի նախագահ Մամուկա Արեշիձեն`պատասխանելով հարցին, թե Վրաստանն ինչու ճանաչում է «չերքեզ ժողովրդի ցեղասպանությունը», որն աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչել, իսկ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բազմաթիվ կոչերն անպատասխան է թողնում:«Դա ինքնստինքյան հասկանալի է: Քանի որ այստեղ գոյություն ունի քաղաքական կոնյունկտուրա: Եթե Վրաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կմնա մեկուսացման մեջ և կկորցնի իր ռազմավարական գործընկերներին, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը»,- ասաց Արեշիձեն:
Հարցին, թե Վրաստանն ինչու է հատկապես հիմա ճանաչում «Չերքեզ ժողովրդի ցեղասպանուսթյունը», Արեշիձեն պատասխանեց. «2008-ից հետո Վրաստանի ղեկավարությունն ակտիվացրել է իր տարածաշրջանային քաղաքականությունը, այդ թվում Հյուսիսային Կովկասի ուղղությամբ»:
Ըստ նրա` Վրաստանի որոշումը առաջին հերթին կարելի է դիտել որպես պատասխան քայլ Ռուսաստանի գործողություններին: «Մյուս կողմից, դա Հյուսիսային Կովկասում 19-րդ դարում տեղի ունեցածին տրված գնահատական է, հարց, որը վաղուց արդեն օդում կախված է, իսկ Ռուսաստանի ղեկավարությունը չի ցանկանում նկատել այդ հարցը»,- ավելացրեց Մամուկա Արեշիձեն:
Վարցի փորձագետը չի աջակցում «չերքեզների ցեղասպանությունը» ճանաչելու նախաձեռնությանը՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Վրաստանը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Որպես Հյուսիսային Կովկասի հարցերով փորձագետ ես համարում եմ, որ չերքեզների հարցն անկասկասկած պետք է դրվեր քննարկման և դրան պետք է գնահատական տրվեր: Սակայն քաղաքական գնահատական տալը հղի է որոշակի բարդություններով, այդ թվում՝ հայկական հարցի մասով»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Վրաստանի խորհրդարանը միաձայն ճանաչեց «չերքեզ ժողովրդի ցեղասպանությունը» 18-19-րդ դարերում Ռուսական Կայսրությունում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment