Haynews.am. 07-05-2011-Թուրքիայի անվտանգության գլխավոր ծառայության հետախուզական բաժանմունքը՝ EGM-ն երկրի 81 նահանգների իր մասնաճյուղերին զգուշացրել է «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) կողմից վարչապետ Էրդողանի նախընտրական քարոզարշավի ժամանակ հնարավոր հարձակումների մասին:Այս մասին գրել է Radikal-ը, որի տեղեկացմամբ՝ EGM-ի ծածկագրերում նշվել է, որ PKK-ականները պատրաստվում են դանակահարել ոստիկաններին, ինչպե նաև հարձակում գործել F-16 կործանիչների օդաչուների վրա:
Ըստ Թուրքիայի անվտանգության գլխավոր ծառայության՝ նման ահաբեկչություններ իրականացնելու համար մոտ 100 PKK-ականներ նախապատրաստություն են անցել Հյուսիսայի Իրաքում գտնվող Ղանդիլի ճամբարում և այժմ ուղարկվել են թուրքական քաղաքներ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment