Saturday, June 18, 2011

Իրանի պաշտպանության նախարարը 92 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Աֆղանստան

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ահմադ Վահիդին այսօր մեկնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ: 92 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, որ Իրանի պաշտպանության նախարարն այցելում է հարևան երկիր` Աֆղանստան:
Այդ մասին տեղեկացնում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Ըստ տեղեկատվության`Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդոլռահիմ Վարդաքն իրանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Իրանը ճգնաժամային իրավիճակներում մշտապես օգնել և աջակցել է Աֆղանստանի ժողովրդին:
ԻԻՀ ՊՆ ղեկավարն էլ իր հերթին նշել է, որ Իրանն ու Աֆղանստանը առանձնահատուկ հարաբերություններ ունեն, քանի որ, որպես հարևաններ, տարբեր պայմաններում, հատկապես ճգնաժամային իրավիճակներում եղել են միմյանց կողքին:
Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նշել են ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը:

No comments: