Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում Օջալանն իր փաստաբաններին տեղեկացրել է, որ նախորդ օրն ինքը հերթական հանդիպումն է ունեցել Թուրքիայի իշխանությունների կողմից ուղարկված պաշտոնական պատվիրակության հետ։
PKK–ի առաջնորդի փաստաբանները մանրամասներ չեն հաղորդել Օջալան–Անկարա բանակցությունների մասին՝ նշելով միայն, որ քուրդ առաջնորդը հայտարարել է, թե հնարավոր է՝ PKK–ի զինադադարի ժամկետը երկարաձգվի։
Նշենք, որ Աբդուլլահ Օջալանն ավելի վաղ կոնկրետ վերջնաժամկետ էր ներկայացրել Անկարային` հայտարարելով, որ հունիսի 15-ից հետո թուրքական իշխանությունները կամ բանակցություններ կսկսեն քրդերի հետ քրդական հարցի առնչությամբ, կամ Թուրքիայում պատերազմ կսկսվի, կստեղծվի քաոսային իրավիճակ։
Ընդգծելով, որ հակառակ պայմանավորվածությունների՝ թուրքական իշխանությունները շարունակում են ճնշումները քրդերի նկատմամբ, Օջալանն ասել էր. «Երբ սկսում էինք բանակցությունները, պայմանավորվեցինք, որ սպանություններ, ձերբակալություններ և գործողություններ չեն լինելու։ Սակայն իշխանությունները շարունակում են գործողություններն ու ձերբակալությունները։ Հունիսի 15–ը վերջին ժամկետն է։ Հունիսի 15-ից հետո կամ բանակցություններ կսկսվեն, կամ պատերազմ»:
Օջալանն իր այդ հայտարարությունը կրկնել էր օրեր անց` ավելացնելով, որ եթե պատերազմ սկսվի, Թուրքիայի ներկայիս իշխանությունները չեն կարողանա դիմակայել անգամ երեք ամիս:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment