Thursday, June 16, 2011

Էրդողանը լրագրողների եւ քաղաքական գործիչների դեմ ներկայացրած մի շարք դատական հայցեր հետ է վերցրել

News.am. 16-5-2011- Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը հայտարարել է, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետ է վերցրել մի շարք դատական հայցեր, որոնք ներկայցված են եղել լրագրողների եւ քաղաքական գործիչների դեմ։
Թուրքական TVNET հեռուստաընկերության եթերում Հուսեյն Չելիքը նշել է, թե նախընտրական շրջանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձնական վիրավորանք հասցնելու մեղադրանքով դատական հայցեր էր ներկայացրել ընդդիմադիր կուսակցապետեր Քեմալ Քըլըչդարօղլուի, Դեւլեթ Բահչելիի եւ Նամըք Քեմալ Զեյբեքի դեմ։ «Դատական հայցեր կան նաեւ լրագրողների դեմ։ Վարչապետ Էրդողանը հետ է վերցնում այդ դատական հայցերը եւս»,-ասել է Հուսեյն Չելիքը։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետը ծանր է տանում իր նկատմամբ արված քննադատությունները եւ հայտնի է փոխհատուցման դատական հայցեր ներկայացնելու սովորությամբ։ Այդ հայցերը համարյա միշտ բավարարվում են։

No comments: