Թերթը նշում է, որ ԵՄ-ի այս հայտարարությունները պետք է հայկական կողմի ուշադրության կենտրոնում լինեն, քանի որ նախօրեին կառույցի կայքում տեղադրվեց մի փաստաթուղթ, որն ըստ հոդվածագրի` սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Փաստաթղթում տեղ է գտել հետևյալ արտահայտությունը. «Լեռնային Ղարաբաղը տարածք է Ադրբեջանի ճանաչված սահմաններում` մեծ մասամբ հայազգի բնակչությամբ»: Ավելին` փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը շրջափակման մեջ է, սակայն նրան շրջափակող երկրները որևէ կերպ քննադատության չեն ենթարկվում:
Թերթը նշում է, որ ադրբեջանական նավթով տաքանալու ցանկությունը կուրացրել է ժողովրդավարական արժեքներ քարոզող եվրոպական չինովնիկներին: «Եթե եվրոպական չինովնիկները ցանկանում են Լեռնային Ղարաբաղի հայերին ամեն գնով մղել մի պետության կազմ, որտեղ իրենց ամեն օր սպառնում են նոր ցեղասպանությամբ, արդյոք իրենք պատրա՞ստ են պատասխանատվություն կրել դրա հետևանքների համար»,-գրում է նյութի հեղինակը: Հատկանշական է այն փաստը, որ հունիսի 15-ին` Եվրախորհրդարանի լսումներից հետո, այդ փաստաթուղթն անհասկանալի ձևով անհետացավ Եվրամիության պաշտոնական կայքէջից:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment