Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Չելիքն ասել է, որ Օբաման Էրդողանին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առթիվ և Թուրքիայի վարչապետի հասցեին շռայլել գովեստի խոսքեր։
«Կցանկանայի խոստովանել, որ Ձեր չափ ժողովրդականություն չեմ վայելում և Ձեր պես վարպետ չեմ»,– ըստ Չելիքի՝ Էրդողանին ասել է ԱՄՆ–ի նախագահը։
Նշենք, որ Բարաք Օբաման առաջին անգամը չէ, որ իր հիացմունքն է հայտնում Էրդողանի խարիզմի առնչությամբ։ Ամիսներ առաջ, երբ Եգիպտոսում սկսվել էին ժողովրդական հուզումները, Օբաման մի քանի անգամ զանգահարել էր Էրդողանին։ Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ ԱՄՆ–ի նախագահը Թուրքիայի վարչապետին ասել էր. «Մեծ է քո հայտարարությունների նշանակությունը Եգիպտոսի համար։ Տարածաշրջանի ամենակարևոր դեմքը դու ես, և ես քո կարծիքի կարիքն եմ զգում»։
No comments:
Post a Comment