«Խաղաղ պայմանագրի քննարկումը կլինի այն բանի ազդանշանը, որ մենք անցնում ենք բանակցությունների վերջին փուլին»,– ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին Մոսկվայում ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը։
Մամեդյարովն ընդգծել է, որ իրենց կարծիքով՝ «կազանյան հանդիպումը քայլ էր առաջ», և նշել, թե հասունացել է խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու ժամանակը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է ղարաբաղյան հակամարտության առնչությամբ խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսել Երևանի հետ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment