Saturday, August 6, 2011

Անհավատալի տեսարան. հսկայական շիկահերը լճում

News.am. 5-8-2011- Գերմանիայում Համբուրգ քաղաքի կենտրոնում գտնվող Ալստեր արհեստական լճում տեղադրել են լողացող շիկահերի արձանը, հաղորդում է BATANGAS Today-ը:
Պողպատից ու ստրոֆոմից (պենոպլաստե փաթեթավորման նյութ) պատրաստավծ արձանը տեղադրվել է գովազդի համբուրգցի մասնագետ Օլիվեր Ֆոսի նախաձեռնությամբ:
Ջրի մեջ երեւում է միայն կնոջ ներկված շրթունքներն ու աչքերը, ինչպես նաեւ մերկ ծնկները: Մոտ 30 մետր բարձրություն ունեցող «շիկահերը» կշռում է 2 տոննա: Քանդակն Ալստեր լճում կմնա 10 օր:

No comments: