Monday, September 19, 2011

Ազգային անվտանգության խորհուրդ այդպես էլ չունեցանք. Ժիրայր Սեֆիլյան

Tert.am. 18-9-2011- «1991 թվին հայերիս հնարավություն տրվեց ստեղծելու հայկական ազգային պետություն, սակայն հանգամանքների բերումով մինչ օրս այն չի կայացել: Քանի որ չկայացած պետությունը չի կարող բանակ ունենալ, անհրաժեշտ է այսօր իսկ սկսել պետության ազգայնացման գործընթացը, որը արդեն ավելի քան 20 տարի ուշացել է, այլևս ուշանալու տեղ չկա»,- այսօր Facebook-ի իր էջում գրառել է «Սարդարապատ» նախաձեռնող խմբի հիմնադիր-անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։
Նա նկատել է, որ իր առաջարկություննեը բոլորովին նոր մտքեր չեն: «Բանակի կազմավորման առաջին իսկ օրերից այս մասին բազմիցս խոսվել է: Հույս կար, որ կստեղծվի մի հանձնաժողով, որը, գործելով անվտանգության խորհրդին կից կլուծեր բարձրացված խնդիրները: Սակայն մինչ օրս այդպես էլ չունեցանք իրական անվտանգության խորհուրդ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ամեն օր անդրադառնալով բանակի խնդիրներին Սեֆիլյանը նախկինում նշել էր, որ անհրաժեշտ է փոփոխել բանակի զորամիավորումների կազմավորման և զորահավաքի ձևերը, վերացնել զինվորական դատախազությունն ու ոստիկանությունը, ամեն տարի ձևավորելով մի քանի արհեստավարժ զորամիավորում՝ աստիճանաբար կրճատել պարտադիր ծառայության ժամկետը դարձնելով տասներկու ամիս: Ըստ նրա՝ արդյունքում զինվորն իրեն պիտի զգա՝ որպես կամավոր, իսկ սպան պիտի լինի մտավորական։

No comments: