Monday, September 19, 2011

Թուրք նախարարը չի բարեհաճել լսել Իսրայելի նախագահին

News.am. 18-9-2011- Թուրքիայի Եվրամիության հետ փոխհարաբերությունների հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը Յալթայում լքել է նիստերի դահլիճը, մինչ հանդես կգար Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, հաղորդում է Today՝s Zaman-ը:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ, սեպտեմբերի 16-ին, «Ուկրաինան եւ աշխարհը. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր ապագա» ութերորդ ամենամյա ֆորումի ժամանակ:
Նշենք, որ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Իսրայելը հրաժարվել էր Թուրքիայից ներողություն խնդրել 2010 թ. «Ազատության տորմիղի» միջադեպի առնչությամբ:

No comments: