Wednesday, October 26, 2011

Անկարան և Բաքուն ստորագրեցին գազային համաձայնագիրը

Tert.am. 25-10-2011- Թուրքիայի և Ադրբեջանի միջև այսօր Իզմիրում ստորագրվել է գազային համաձայնագիրը։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջև ստորագրված գազային համաձայնագրերի փաթեթը ներառում է «Շահ դենիզ 2» հանքավայրից Թուրքիային վաճառվելիք գազի գնի, ինչպես նաև այդ հանքավայրից Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա արտահանվելիք գազի վերաբերյալ համաձայնագրեր։
Տարանցման վերաբերյալ համաձայնագիրն անհրաժեշտ է «Հարավային միջանցք» գազատարի շահագործման համար, որի միջոցով ադրբեջանական գազը հասնելու է Եվրոպա։ «Շահ դենիզ 2» նախագծի շրջանակում Ադրբեջանը նախատեսում է տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել Եվրոպա։
«Հարավային միջանցք» գազատարը Եվրամիության համար առաջնային էներգետիկ նախագծերից է, որը կոչված է մեծացնել ԵՄ–ի էներգետիկ անվտանգությունը։

No comments: