Saturday, December 31, 2011

Ստամբուլում 35 քրդերի կոտորածի դեմ բողոքի ցույցը մարտի դաշտի է վերածվել (վիդեո)

News.am/. 30-12-2011- Թուրքիայի օդուժի կողմից կոտորած 35 քուրդ գյուղացիների համար բողոքի ցույցերը Թուրքիայի մի քանի քաղաքաներում ճնշվել են ոստիկանության կողմից:
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Ստամբուլում, Դիարբեքիրում, Յուքսեքօվայում եւ այլ քաղաքներում: Ստամբուլ Բեյօղլու թաղամասում 35 քրդերի սպանությունները բողոքելու համար հավաքված բազմությանը ոստիկանությունը ցրել է` կիրառելով արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ: Ցուցարարները ոստիկանենրին պատասխանել են քարեր նետելով:
Նշենք, որ դեկտեմբերի 28-ի երեկոյան Թուրքիայի օդուժերին պատկանող F-16 կործանիչները ռմբակոծել են Իրաքից Թուրքիա մաքսանենգ ապրանք ներկրող մի խմբի:
Ռմբակոծության հետեւանքով սպանվել է 35 քուրդ գյուղացի: Անկարան նշել է, թե քաղաքացիական անձանց շփոթել են PKK-ի զինյաների հետ եւ հարվածել նրանց:

No comments: