Tert.am. 20-1-2012- Թուրքիայում հրատարակվող «Ակօս» պարբերականի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարելիցի նախորդ օրը՝ հունվարի 18–ին, Շիշլիի քաղաքապետարանը նրա սպանության վայրում՝ «Ակօս»–ի շենքի մուտքի մոտ, հուշատախտակ է տեղադրվել։
Ինչպես գրում է «Ակօս» շաբաթաթերթը, գրանիտե հուշատախտակի վրա հայերենով և թուրքերենով գրված է. «Դինքը սպանվեց այստեղ՝ 2007թ. հունվարի 19–ին, ժամը 15.05–ին»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստամբուլի առաջին ատյանի շրջանային դատարանը հունվարի 17–ին Դինքի սպանության գործով գլխավոր մեղադրյալ Յասին Հալալին ցմահ ազատազրկման դատապարտեց, գործով անցնող մեկ այլ մեղադրյալ էր՝ Էրհան Թունջելը, արդարացվեց սպանության գործով, սակայն 10,5 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ 2004թ. Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկության կազմակերպմանը մեղսակից լինելու համար։
Սպանության գործով անցնող մյուս 18 մեղադրյալներն արդարացվեցին։ Դատավճռի հրապարակումից հետո Դինքի ընտանիքի անդամներն ու փաստաբանները հայտարարեցին, որ դատարանն այդ վճիռը կայացրել է՝ սպանության իրական կազմակերպիչներին պարտակելու համար։ Նրանք հավելել էին, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դինքի սպանության գործով դատախազը բողոքարկել է 18 մեղադրյալների նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը (Դատարանը նրանց վրայից հանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը) «Հանցավոր կառույց էլ կա, փաստ էլ կա և մի բան էլ ավելի....։ Սպանությունն «Էրգենեկոնի» (ծայրահեղ ազգայնական կազմակերպություն) Տրապիզոնի բջիջն է իրականացրել: Շատ փաստեր այն մասին են խոսում, որ հանցավոր կառույց է ծրագրել այս սպանությունը, դատարանը, սակայն, անտեսել է բոլոր այդ փաստերը»,–հայտարարել է դատախազ Հիքմեթ Ուստան։Friday, January 20, 2012
Դինքի սպանության վայրում նրա հիշատակին նվիրված հուշատախտակ է տեղադրվել
Tert.am. 20-1-2012- Թուրքիայում հրատարակվող «Ակօս» պարբերականի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարելիցի նախորդ օրը՝ հունվարի 18–ին, Շիշլիի քաղաքապետարանը նրա սպանության վայրում՝ «Ակօս»–ի շենքի մուտքի մոտ, հուշատախտակ է տեղադրվել։
Ինչպես գրում է «Ակօս» շաբաթաթերթը, գրանիտե հուշատախտակի վրա հայերենով և թուրքերենով գրված է. «Դինքը սպանվեց այստեղ՝ 2007թ. հունվարի 19–ին, ժամը 15.05–ին»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստամբուլի առաջին ատյանի շրջանային դատարանը հունվարի 17–ին Դինքի սպանության գործով գլխավոր մեղադրյալ Յասին Հալալին ցմահ ազատազրկման դատապարտեց, գործով անցնող մեկ այլ մեղադրյալ էր՝ Էրհան Թունջելը, արդարացվեց սպանության գործով, սակայն 10,5 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ 2004թ. Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկության կազմակերպմանը մեղսակից լինելու համար։
Սպանության գործով անցնող մյուս 18 մեղադրյալներն արդարացվեցին։ Դատավճռի հրապարակումից հետո Դինքի ընտանիքի անդամներն ու փաստաբանները հայտարարեցին, որ դատարանն այդ վճիռը կայացրել է՝ սպանության իրական կազմակերպիչներին պարտակելու համար։ Նրանք հավելել էին, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դինքի սպանության գործով դատախազը բողոքարկել է 18 մեղադրյալների նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը (Դատարանը նրանց վրայից հանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը) «Հանցավոր կառույց էլ կա, փաստ էլ կա և մի բան էլ ավելի....։ Սպանությունն «Էրգենեկոնի» (ծայրահեղ ազգայնական կազմակերպություն) Տրապիզոնի բջիջն է իրականացրել: Շատ փաստեր այն մասին են խոսում, որ հանցավոր կառույց է ծրագրել այս սպանությունը, դատարանը, սակայն, անտեսել է բոլոր այդ փաստերը»,–հայտարարել է դատախազ Հիքմեթ Ուստան։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment