Saturday, February 18, 2012

Սեյրան «բարեփոխիչը»՝ մինչեւ Կյաժ ու Ռոժ

«Լրագիր» 18-2-2012- Անցյալ տարի հայկական մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ մամուլում տեղեկություններ եղան, որ կոռուպցիոն սկանդալի հետեւանքով հրաժարական է ներկայացրել բանակային 4-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ, Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հրամանատար Գրիշա Խաչատուրովը: Գրիշան Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին է: Մամուլում տեղեկություններ եղան, որ Գրիշա Խաչատուրովի զորամասում նրա ընկերը՝ «Ռոժ» մականունով հրամանատար Վարդան Մարտիրոսյանը և զորամասի անձնակազմի հետ աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ Արթուր Կարապետյանը` Կյաժը, ստիպում էին ենթակա սպաներին և զինվորականներին Ակբա-կրեդիտ-ագրիկոլ բանկից 300 հազար դրամից մինչև 1,5 միլիոն դրամ վարկ վերցնել` խոստանալով փակել այդ պարտքը, սակայն այն թողնում էին վարկառուների վրա: Այս երկու սպաները ձերբակալվել էին, ապա գրավով ազատ արձակվել: Եւ ահա, պարզվում է՝ այս հրաշալի եռյակը վերադարձել է զինված ուժեր եւ կրկին զբաղեցրել բարձր պաշտոններ. Գրիշա Խաչատուրովը կորպուսներից մեկի հրամանատարի (Լյովա Երանոսյանի) առաջնային գծով պետի տեղակալն է, իսկ Կյաժը դարձել է Դուցի զորամասի հրամանատար: Վերջերս Oxford Անալիտիկան Հայաստանի բանակի մասին հրապարակել էր վերլուծական նյութ, որում նշվում էր, թե իբր հայկական բանակում երկու թեւ կա՝ բարեփոխիչների եւ «հետադեմների»: Հայաստանի պաշտպանության նախարարը դասվել էր բարեփոխիչների կարգին: Oxford Անալիտիկայի այս զեկույցը Հայաստանում ընդունել էին, մեղմ ասած, թերահավատորեն: Եւ այդ թերահավատությունը երկար սպասեցնել չտվեց՝ Սեյրան Օհանյանը շտապել էր հերքել, եւ հայտարարել, որ Հայաստանի բանակում բոլորն են զբաղված բարեփոխումներով, եւ ինքը որեւէ հակասություն չունի ԶՈՒ շտաբի պետ Խաչատուրովի հետ: Ըստ էության, Սեյրան Օհանյանը փաստացի հերքել էր, որ հայկական բանակում ընդհանրապես բարեփոխումներ են ընթանում: Պետք է ասել, որ Սեյրան Օհանյանը ճշմարտությունն էր ասել, եւ Ռոժի, Կյաժի, Գրիշի վերադարձը հայկական բանակի հրամանատարական պաշտոնների դրա վառ ապացույցն է: Հայաստանի բանակում բարեփոխումներ չկան, բանակը մնում է կյաժերի ու ռոժերի բանակ: Բարեփոխումներն էլ ձեզ պահեք: Աստված պահի հայկական բանակը:

No comments: