Saturday, February 18, 2012

Իրանն իր պայմաններն է առաջադրում

Report.am. 18-2-2012- Իրանը 3 պայման է առաջադրել՝ եվրոպական երկրներին նավթի մատակարարումը շարունակելու համար։ Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արդյունաբերության նախարար Խոսե Մանուել Սորիին։ Նա նշել է, որ Իրանի ներկայացուցիչները Իսպանիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Հունաստանի, Ֆրանսիայի ու Պորտուգալիայի դեսպաններին հետեւյալ պայմաններն են ներկայացրել. երաշխավորել մատակարարումների դիմաց վճարները, կնքել երկարաժամկետ՝ 3-5 տարվա պայմանագրեր, ինչպես նաեւ պայմանագրերից բացառել այն կետը, որ ֆարս-մաժորային իրավիճակնեում եվրոպական կողմը կարող է չեղյալ համարել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ տեղեկություն էր տարածվել, թե Թեհրանը դադարեցնում է նավթի մատակարարումը եվրոպական երկրներին, սակայն ավելի ուշ այդ լուրը հերքվեց։

No comments: